Red Dragon տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Մարս երկու տարով հետաձգվել է: The Verge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է SpaceX ընկերության նախագահ Գվին Շոթուելը:
Ըստ Gazeta-ի՝ նա նշել է, որ SpaceX-ին ավելի շատ ռեսուրսներ եւ ժամանակ է անհրաժեշտ՝ անձնակազմի համար ծրագրի զարգացման եւ Falcon Heavy հրթիռի կառուցման համար:
Շոթուելը նշել է նաեւ, որ ծրագրում են այն արձակել 2020 թվականին:




























