Բրիտանացի 20-ամյա դերասանուհի Սոֆի Թյորները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորում է բազմաչարչար Սանսա Սթարքին, BAFTA մրցանակաբաշխության արարողության ժամանակ որոշ բացահայտումներ է արել իր հերոսուհու ճակատագրի մասին:

Պատմելով այն մասին, թե ինչ կարող է հանդիսատեսը սպասել առաջիկա յոթերորդ սեզոնում, Սոֆին ասել է, որ առնվազն Սանսան այդ ընթացքում չի մահանա՝ հասնելով ութերորդ սեզոն:

«Մենք ավարտել ենք «Գահերի խաղի» յոթերորդ սեզոնի նկարահանումները, հետո ես պետք է եւս մի քանի ֆիլմում նկարահանվեմ՝ մինչեւ նոր «Իքս մարդկանց» նկարահանումների մեկնարկը: Իսկ հետո մենք կանցնենք ութերորդ սեզոնին»,- դերասանուհու խոսքերն է վկայակոչում Daily Star-ը: