SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունը Dragon բեռնատարով Falcon 9 հրթիռակրի արձակումը չեղարկել է մեկնարկից մի քանի վայրկյան առաջ:
Ընկերության սեփականատեր Իլոն Մասկը պարզաբանել է, որ բոլոր համակարգերը նորմալ են գործել, սակայն հրթիռի վերին շարժիչն «իրեն փոքր-ինչ տարօրինակ է պահել»:
Ըստ BBC-ի՝ խնդիրը չէր խանգարի թռիչքին, սակայն ընկերությունում ուզում են ուսումնասիրել, արդյո՞ք այն ավելի լուրջ թերությունների նշան չէ: Եթե մասնագետները շարժիչում խնդիրներ չգտնեն, հրթիռակիրը կարձակվի կիրակի:
Հրթիռը պետք է ՄՏԿ սնունդ, գործիքներ եւ նյութեր հասցնի՝ գիտական փորձարկումների համար:




























