Իտալիայում ռեստորանատերը հաճախորդներին զեղչ է առաջարկում «դաստիարակված երեխայի» համար: Ըստ UPI-ի՝ Անտոնիո Ֆերրարին որոշել է 5% զեղչ տրամադրել հաճախորդներին «bimbi educati»՝ հարգալից երեխայի համար:

«Սա այնքան արտասովոր է»,- ասել է Ֆերրարին, որը դեռեւս երեխաներ չունի:

Ռեստորանատիրոջ խոսքով՝ իր հաստատություն այցելող ընտանիքների 30%-ը չգիտեն՝ ինչպես դաստիարակել եւ կառավարել իրենց երեխաներին: Այդ պատճառով որոշել է «պարգեւատրել» այն ծնողներին, որոնց երեխաներն իրենց նորմալ են պահում ռեստորանում: