Հնդկաստանում օդի աղտոտման պատճառով ամեն օր երկու մարդ է մահանում, հաղորդում է Times of India-ն։ 

Բարակ փոշով աղտոտումը (2,5 միկրոն) ամբողջ աշխարհում հանգեցնում է  2,7 – 3,4 մլն վաղաժամ ծննդաբերության  (ըստ 2010-ի տվյալների)։ Դրանցից 1,6  մլն-ը բաժին է ընկնում Հարավային Ասիային։ 

Բարակ փոշին ամենից շատ վնասում է սրտին։ 

Ըստ գիտնականների՝ Պատնա եւ Նյու Դելի քաղաքները աշխարհում բարակ փոշով ամենաաղտոտված քաղաքներն են։ 

Համաշխարհային բանկը նշում է, որ օդի աղտոտման պատճառով համաշխարհային տնտեսությունը յուրաքանչյուր տարի 225 մլրդ դոլար է կորցնում։