Միլանում ընթացող աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի չորս ներկայացուցիչների փայլուն հաղթանակներից հետո կաշվե ձեռնոցի երկու վարպետներ եզրափակել են իրենց ելույթները։ Մինչեւ 91 կգ քաշային կարգում հանդես եկող Ցոլակ Անանիկյանը զիջել է սլովակ Սանդրո Դիրնֆիլդին (10:11), իսկ Սամվել Մաթեւոսյանը (քաշային կարգը՝ մինչեւ 69 կգ) աշխահի առաջնության շրջանակներում 4։10 հաշվով զիջել է Ջետմիր Կուչիին (Ալբանիա)։ Միեւնույն ժամանակ մեկ այլ հայ բռնցքամարտիկի հաջողվել է հաղթահարել առաջին շրջանի խոչընդոտը. Ազատ Հովհաննիսյանը (քաշային կարգը՝ մինչեւ 57 կգ) անսպասելիորեն հաղթանակ է տարել մեդալի հավակնորդ վենեսուելացի Հեկտոր Մազանիլիի նկատմամբ (24:7):
Այսպիսով, հայ բռնցքամարտիկներից ութից վեցը հաջողությամբ հաղթահարել են աշխարհի առաջնության սկզբնական փուլը։




























