«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով 48 ժամ տրամադրել իրենց նախընտարական ընտրացուցակով պատգամավորի թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի ուղղման համար:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԿԸՀ-ն փետրվարի 22-ի հերթական նիստում, կքննարկի այս եւ այլ հարցերը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նույնպես ԿԸՀ է դիմել՝ ներկայացված փաստաթղթերի շտկման համար 48 ժամ տրամադրելու խնդրանքով: