Այսօր Հայաստանի Ազգային ժողովում եղած դաշինքներից ոչինչ չի մնացել: Այս մասին փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ նրա՝ ներկայիս նախընտրական դաշինքները նույնպես տարբեր կուսակցությունների գաղափարախոսական առանցքի եւ ծրագրերի նմանության վրա չեն ստեղծված, այլ ավելի շուտ անհատների համագործակցության նպատակով: «Ցավում եմ, որ անցյալում էլ ենք նման խնդիրներ ունեցել: Դաշինքները շատ կարճատեւ կյանք ունեն. կա՛մ դրանք Ազգային ժողով չեն մտնում եւ անմիջապես փլուզվում են, կա՛մ խորհրդարան մտնելուց հետո են շատ կարճ ժամանակում փլուզվում»,- նշեց Ավետիսյանը:


























