Ծխախոտի փոխարեն զինծառայողներին հավելավճար կհատկացնեն: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ մարտական դիրքերում զինծառայողներին տրամադրվող օրական մեկ տուփ ծխախոտի փոխարեն հավելավճար կհատկացնեն, որպեսզի չծխողները կարողանան այն օգտագործել՝ ինչպես ցանկանան, իսկ ծխողներն իրենց նախընտրած ծխախոտը գնեն:

«Մենք զինվորներից չենք վերցնում ծխախոտը, ինչպես փորձում են ոմանք շահարկել»,- ասել է նախարարը: