Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքերը ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից ի վեր եւ մինչեւ Սպիտակ տուն նրա փոխադրվելը Նյու Յորքի ոստիկանությանը 25.7 մլն դոլար է արժեցել: Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Politico-ն:

Քաղաքային իշխանություններն ու ոստիկանության վարչությունը համապատասխան փաստաթղթերն ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել: Ոստիկանությունը Trump Tower-ի անվտանգությունը պահպանել է 75 օր:

Նյու Յորքի ոստիկանությունը նաեւ նշում է, որ նախկինի պես Trump Tower-ում են ապրում Թրամփի կինն ու որդին: Ոստիկանության գնահատմամբ՝ նրանց անվտանգության պահպանության ծախսերը կազմում են օրական 126-ից 145 հազար դոլար: