Սակարկությունները վկայում են, որ Dow Jones-ի եւ S&P 500-ի ինդեքսները նոր ռեկորդներ են սահմանել:

Dow Jones-ի ինդեքսն աճել է 0,24 տոկոսով՝ մինչեւ 20,824,22 կետ, փոխանցում է RNS-ը:

S&P 500-ի ինդեքսը մեծացել է 0,23 տոկոսով՝ մինչեւ 2,368,26 կետ:

Dow Jones-ն առաջին անգամ 20,000 կետից անցել է հունվարի 25-ին: