Ավստրալիայում 10-ամյա տղային կարողացել են փրկել աշխարհի ամենաթունավոր սարդի խայթոցից հետո: Այս մասին գրում է Australian Daily Telegraph-ը:

Բժիշկները հակաթույնի 12 ներարկում են արել: Սա, հավանաբար, հակաթույնի ամենամեծ չափաբաժինն է, որ երբեւէ օգտագործել են Ավստրալիայում հիվանդի փրկելու համար:

Մեթյու Միթչելին մահացու թունավոր սարդը խայթել է, երբ տղան հորն օգնել է կարգի բերել խորդանոցը:

Ծնողները տղայի մատը փաթաթել են՝ արյան մեջ թույնի տարածումը կանխելու համար:

Մեթյուին խայթած սարդին բռնել ու տեղափոխել են Սողունների ավստրալական պարկ, որտեղ դուրս կբերեն նրա ամբողջ թույնը: