Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 27-ին կանցկացնի նիստ, որի ընթացքում կբաշխվի նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների համար հեռուստաեթերի ժամանակը։ Այս մասին ԿԸՀ փետրվարի 25-ի արտահերթ նիստի ժամանակ հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին տրամադրվել են հերթական համարները՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Հերթական համարները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Ելք» դաշինք՝ 1, «Ազատ դեմոկրատներ»՝ 2, «Հայկական վերածունդ»՝ 3, «Ծառուկյան» դաշինք՝ 4, «Կոնգրես ՀԺԿ» ՝ 5, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 6, «Հայաստանի Կոմունիստական կուսակցություն»՝ 7, «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 8, ՀՅԴ՝ 9։



























