Իրանի եւ Նախիջեւանի միջեւ ուղիղ օդային հաղորդակցությունը կնպաստի իրանա-ադրբաջանական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Այս մասին հայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աբաս Ռանջբարը Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է Iran news-ը, Ռանջբարը գոհունակություն է հայտնել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման առնչությամբ։

«Թեհրանի եւ Նախիջեւանի միջեւ ուղիղ օդային հաղորդակցությունը կնպաստի երկու երկրների առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը եւ զբոսաշրջիկների թվի ավելացմանը։ Նախիջեւանը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ սահմանակից է Թուրքիայի եւ Իրանի հետ»:

Ալի Ալիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը միշտ էլ դրական է վերաբերել Իրանի հետ համագործակցությանը։ Բացի այդ,այդ երկրի կառավարությունը քննարկում է Ջուլֆա-Ասլանդուզ երկաթգծի կառուցման հարցը։