Աֆղանստանում «Թալիբան» իսլամիստական շարժման առաջնորդ Հիբաթուլլահ Ահունձաձան երկրի բնակիչներին կոչ է արել ավելի շատ ծառեր տնկել, հաղորդում է BBC-ն:

Իր հայտարարությունում նա բոլոր գրոհայիններին եւ քաղաքացիական բնակչությանը կոչ է անում տնկել առնվազն մեկ մրգի կամ մեկ այլ ծառ հանուն Երկիրը զարդարելու «ի փառս ամենաօրհնյալ ալլահի»:

«Ծառեր տնկելը կարեւոր դեր է խաղում շրջակա միջավայրի պաշտպանության տնտեսության զարգացման եւ Երկիրը զարդարելու հարցում: Ծառեր տնկելն ու գյուղատնտեսությունը պետք է համարել գործողություններ, որոնք օգտակար եւ շահավետ են, ինչպես նաեւ մահվանից հետո պարգեւ են ապահովում»,-ասել է «Թալիբան»-ի առաջնորդը: