Աստանայում միջսիրիական բանակցությունները դրել են Ժնեւի բանակցությունների գլխավոր հիմքը՝ հրադադարի ռեժիմը վերահսկողության տակ պահող մեխանիզմ է ստեղծվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է  RIA Novosti–ն։

«Այդ բանակցությունները (Սիրիայի շուրջ՝ Աստանայում) ավարտվեցին եւ ավարտվեցին այնպիսի արդյունքով, որը երբեք չէր եղել։ Իսկ կոնկրետ հրադադարի վերահսկողության մեխանիզմ է ստեղծվել ՝ ամենագլխավորը, ամենագլխավոր հիմքը, որը հնարավորություն տվեց շարունակել ժնեւյան բանակցությունները», — հայտարարել է նա։

Պուտինը Նազարբաեւին շնորհակալություն է հայտնել Աստանայում միջսիրիական բանակցություններ կազմակերպելու համար։