Արդեն ակնհայտ են այն ուժերը, որոնք հանուն կարճաժեմկետ էֆեկտի քաղաքական մեկ սկզբունք են հռչակում, բայց նախընտրական արշավի են գնում բացառապես ուրիշ մոտեցումներով եւ կարգախոսներով: Այս մասին փետրվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ համացանցում կրկնակի աճել են ֆեյքերը: «Մենք նկատում ենք, թե որքան շատ են սեւ փիարի համար ստեղծված նյութերը: Մեր երկիրը փոքր է, մենք բոլորս հասկանում ենք, թե դա ով է անում, եւ ինչի համար է արվում: Մենք նման քայլերի չենք դիմում, բայց խիստ կպատասխանենք բոլոր նրանց, ովքեր փորձում են քաղաքական պայքարը թշնամանքի վերածել, քաղաքական պայքարը ստի եւ մանիպուլյացիաների արշավի վերածել: Մեզ թվում է, որ առաջիկա արշավն այդպիսին չի լինի, եւ ապրիլի 2-ը կդառնա Հայաստանի զարգացման մոդելների ընտրության օր»,- նշեց Աշոտյանը: