Բոլորիս մտահոգում է այն զանգվածային տեղահանումը, որը տեղի է ունենում Հայաստանում ընտրությունների նախաշեմինԼ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինա Բիշարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ որոշ գործարար թեկնածուներ իրենց աշխատակիցներին պարտադրում են փոխել գրանցման վայրը, որպեսզի ընտրությունների օրը քվեարկեն իրենց օգտին:

«Հայաստանը փոքր է եւ ընդամենը ժամերի ընթացքում ցանկացած քաղաքացի կարող է վայրից վայր գնալ ընտրություն կատարելու համար, բայց քանի որ մեր երկրում բդեշխներն ու քյոխվեքն այնքան շատ են, քանի որ իրենք իրենց աշխատողներին համարում են իրենց ստրուկները, բոլորին պարտադրում են ցուցակագրվել, ընտրության օրը տեղահանվելուեւ այլ վայրերում ընտրելու համար տվյալ անձին»,-ասաց նա:

Բիշարյանը կոչ արեց զերծ մնալ «նման այլանդակությունից»:

«Մենք հրապարակավ պահանջում ենք ամենօրա, ամենաշաբաթյա տեղեկատվություն անձնագրային մարմիններից»,-ասաց նա: