Բոլորն նրանք, որոնք հստակ չեն հայտարարում, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, ուրեմն ընդդիմության անվան տակ մասնակցում են, որպեսզի ՀՀԿ-ի հետ հետագայում կոալիցիա կազմեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնական զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Թույլ տվեք կանխատեսել, որ այսօրվա ընտրություններին մասնակցող ուժերից առնվազն 5-ը պոտենցիալ Հանրապետական ուժեր են: Չեմ կարող անուններ տալ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե ԱԺ-ում որ ուժերի հետ կարող է «Ելք»-ը կոալիցիա կազմել, նա պատասխանեց. «Նրանք, ովքեր բացառում են ՀՀԿ-ի հետ կոալիցիայի կազմումը, կմտածենք, կքննարկենք նրանց հետ ընդհանուր գաղափարները, տեսլականները»:

Փաշինյանի խոսքով, իրենք միակ քաղաքական ուժն են, որ հայտարարել են, որ բացառում են կոալիցիայի ձեւավորումը ՀՀԿ-ի հետ. «Մենք առաջին հերթին՝ սա ենք կարեւորում, եւ, եթե այլ ուժերի մասին է խոսքը, մենք Սերժ Սարգսյանի հետ նամակագրություն չունենք»: