Կեղծիքների դեպքում «Հայկական վերածնունդը» բնականաբար կպայքարի ու կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։Այս մասին փետրվարի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կուսակցության կառավարման փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ Նրա խոսքով բողոքարկել կարելի է տարբեր միջոցներով։

Անդրադառնալով ընտրություններից հետո կոալիցիա ձեւավորելու հարցին՝ Մհեր Շահգելդյանը նշել է․ «Հայկական վերածնունդը» կարող է գնալ կոալիցիայի ստեղծմանը միայն մեկ դեպքում՝ եթե մենք որոշումների կայացման վրա իրական ազդեցություն ունենանք ։ Ժողովրդի վստահությունը պայմանավորված է մեր ծրագրերով ու առաջարկներով։ Կամ մենք կկարողանանք ինքներս ձեւավորել կոալիցիա, կամ էլ իրական ազդեցություն կունենանք որոշումների կայացման վրա»։