Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը քարոզարշավին մասնակցելու է, սակայն արձակուրդ չի մեկնելու:
«Մասնակցելու եմ քարոզարշավին աշխատանքային պարտականություններից դուրս ժամերին՝ օրենքով սահմանված կարգով»,- այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ամիրյանը:
Մշակույթի նախարարը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում 5-րդ տեղն է զբաղեցնում: Նա մանրամասնեց, որ քարոզարշավին մասնակցելու է 18:00-ից հետո, ընդդմիջմանը, ինչպես նաեւ վաղ առավոտյան միչեւ աշխատանքը սկսելը:
«Ուրիշ տարբերակ չկա, ես չեմ պատրաստվում արձակուրդ գնալ եւ սառեցնել այն բոլոր նախագծերը, որոնք սկսված են մեր նախարարությունում»,-շեշտեց նա:



























