British Airways ավիաընկերության Լոնդոն- Սան Ֆրանցիսկո չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավ մտած մկան պատճառով, հայտնում է BBC–ն։

Օդանավերը չեն կարող օդ բարձրանալ, եթե այնտեղ կրծող է հայտնաբերվում, քանի որ դրանք կարող են վնասել էլեկտրական լարերը ու այլ մալուխներ։

Միջադեպի արդյունքում օդանավը ստիպված է եղել ծրագրվածից չորս ժամ ուշացումով օդ բարձրանալ։