Թուրքական Hurriyet պարբերականի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինին թերթի ղեկավարությունը հեռացրել է աշխատանքից։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Hurriyet պարբերականում ԶՈՒ գլխավոր շտաբի մասին հոդվածը անհանգստություն է առաջացրել նախագահ Էրդողանի մոտ, որի պատճառով թերթի ղեկավարությունը ստիպված է եղել գլխավոր խմբագրին հեռացնել աշխատանքից եւ նոր գլխավոր խմբագիր նշանակել Ֆիքրեթ Բիլային։
Նշենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի մասին հրապարակման մեջ Hurriyet-ի լրագրողը նշել էր, թե զինվորական վերնախավը անհանսգտացած է Էրդողանի քայլերով։



























