Հայ-իտալական Arenergy ընկերությունը, որը 2009 թ. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հողմաէլեկտրակայան կառուցելու լիցենզիա էր ստացել, մինչ այսօր որեւէ ներդրում չի կատարել։
Լիցենզիայի ժամկետը լրանում է 2013 թ., իսկ անգործության համար հայ-իտալական ընկերությունը պարտավոր է տուգանքներ վճարել։ Սակայն ընկերությունը գերադասում է տուգանքների վճարումը՝ իրական ներդրումներ կատարելու փոխարեն։
Ըստ լիցենզիայի պայմանների՝ Arenergy-ն պետք է իրականացներ 300 մլն եվրոյի ներդրումներ եւ Շիրակի մարզի Կարախաչ լեռնանցքում կառուցեր 8 հողմակայան։
Arenergy-ի հիմնադիրը իտալական Gierret ընկերությունն է։ Ներդրումների կատարման հիմնական խոչընդոտը հողմաղացի արտադրած էլեկտրաէներգիայի գնման գինն է, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 32 դրամ՝ 1 կվտ/ժամի համար:





























