Ֆրանսուհի Մելանին, որի մոտ ախտորոշվել է Դաունի համախտանիշ, միառժամանակ հեռուստահաղորդավարուհի կդառնա սոցցանցերում սկսած ֆլեշմոբի շնորհիվ, գրում է The Local–ը։
Պարբերականը գրում է, որ աղջիկը միշտ երազել է վարել եղանակի տեսություն, դրա համար էլ Facebook սոցցանցում ստեղծել է հատուկ էջ՝ կոչ անելով ֆրանսիական հեռուստաալիքներին իրականացնել իր երազանքը։
Նա նաեւ քարոզչական տեսահոլովակ է նկարահանել, որը մի քանի օրում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել։ Արդյունքում France 2 եւ BFM TV հեռուստաալիքները Մելանիին հրավիրել են վարել եղանակի տեսության հաղորդումները, որոնք կհեռարձակեն մարտի 27-ին։




























