Թունիսյան կենդանաբանական այգու այցելուները քարկոծելով սատկացրել են կոկորդիլոսին, որից հետո այգին ժամանակավորապես փակվել է, հայտնում է«Ֆրանս փրեսը»։
Ավելի վաղ այգու աշխատակազմը հրապարակել էր արյունլվա կոկորդիլոսի լուսանկարները՝ հայտնելով, որ սողունը սատկել է ներքին արյունահեղությունից։ Այդ լուսանկարները մեծ արձագանք ու վրդովմունք են առաջացրել Facebook սոցցանցում։
Թունիսի շրջակա միջավայրի նախարարը որոշել է ավելացնել պահակների քանակը ու ոստիկանության երեք աշխատակիցնեի կցել կենդանաբանական այգուն։
.jpg)




























