Բեթհեղեմում՝ Արեւմտյան ափի բաժանարար պատից մի քանի մետր հեռավորության վրա, բացվել է հյուրանոց՝ բրիտանացի հանրահայտ նկարիչ Բենքսիի ստեղծագործություններով։ Այս մասին գրում է Mirror պարբերականը։
Հյուրանոցի ինը համարներում Բենքսիի տասնյակ գրաֆիթի աշխատանքներն են փակցված։ Աշխատանքներից մեկը պատկերում է Բալֆուրի հռչակագրի ստորագրումը, որը սահմանել է պայմաններ Իսրայելի ստեղծման համար։ Հռչակագրի ստորագրման 100-ամյա հոբելյանը այս տարի է լրացել, նշում է պարբերականը։
Associated Press-ի փոխանցմամբ, Walled Off հյուրանոցը պաշտոնապես կբացվի մարտի 11-ին։
.jpg)
.jpg)




























