Spiegel ամսագրի մարտի համարի շապիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատկերի ներքեւի հատվածում գրառում կա. «Կրկնակի տիրակալ»: Համարում նաեւ հոդված կհրապարակվի «Ռուսական հարցը» վերտառությամբ՝ նվիրված Մոսկվայի հետ Թրամփի կապերի շահարկումներին: Համարը կվաճառվի մարտի 4-ին: