«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ին: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում հայտնել է կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը:
Կազմակերպությունն այսօր նշել է հիմնադրման 14-ամյակը: Ասրյանը նշել է, թե անցած տարիների ընթացքում լուրջ ձեռքբերումներ են ունեցել, «Հայոց արծիվներին» անդամակցել է 45 հազար մարդ, 1500-ից ավելի միջոցառում են իրականացրել:
««Հայոց Արծիվները» իր վստահության քվեն տալու է նորանկախ Հայաստանի ամենավառ ու փորձառու պետական ու քաղաքական իմաստուն գործիչ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ նրա կողմից առաջադրված թեկնածուներին»,- նշել է Ասրյանը:



























