Մալայզիայի ոստիկանությունը մայրաքաղաքում մի քանի ռեյդերի ժամանակ յոթ մարդու է ձերբակալել՝ ահաբեկչական խմբավորումների հետ կապերի կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարին։
Նրա խոսքով, կալանավորվածներից մեկը Մալայցիայի հպատակ է, չորսը՝ Եմենի, մեկը՝ Ինդոնեզիայի, մեկն էլ Արեւելյան Ասիայից է։
Հայտնում են, որ Ինդոնեզիայի ու Մալայզիայի քաղաքացիները ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել թագավորության տարածքում՝ ավտոմեքենայի վրա տեղադրված հզոր պայթուցիկ սարքի օգնությամբ։ Դրանից հետո նրանք պետք է Սիրիա մեկնեին, որպեսզի միանային ԻՊ խմբավորմանը։
Եմենի քաղաքացիներին կասկածում են գործող անջատողական խմբավորումներին մասնակցություն ունենալու մեջ։ Իրավապահների վարկածով, նրանք զբաղվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելով։


























