ՀՀ Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցության համար գրանցված ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պարտավոր էին բացել նախընտրական հիմնադրամներ ընտրական ցուցակները գրանցելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում`մինչեւ մարտի 4-ը:

Սահմանված ժամկետում բոլոր գրանցված 5 կուսակցությունները եւ կուսակցությունների 4 դաշինքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ: Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ եւ «Ծառուկյան» դաշինքները: