Այսօրվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 5․2 մլրդ դոլար, իսկ ընդհանուր արտաքին պարտքը՝ 8 մլրդ դոլար։ Հայաստանի արտաքին պարտքերը աճում են, ինչը երկիրը կարող է բերել կոլապսի, հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակում։

«Մենք նմանն տեմպերով գնում ենք դեպի տնտեսական կոլապս։ Մենք ոչ միայն վատ ենք ապրում, այլեւ պարտքով»,- նշել է նա, հավելելով, որ վերջին 10 տարիներին երկրում աղքատության ցուցանիշը 23 տոկոսից բարձրացել է մինչեւ 30 տոկոս ու դա միայն պաշտոնական տվյալներով։ Իսկ Բագրատյանի տվյալներով, Հայաստանում աղքատության մակարդակը հիմա 38 տոկոս է։

Բագրատյանի խոսքով, արտաքին պարտքի ու աղքատության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ, այդ թվում ՀՆԱ աճի տեմպի արագացում։ Նրա խոսքով, եթե հնարավորություն տրվի, որ երկրում խոշոր ներդրումներ արվեն, եթե վերացվի առանձին ոլորտների մենաշնորհականությունը, տնտեսական աճը կարագանա ու կհասնի տարեկան 6․5-7․5 տոկոսի։

Իր նախընտրական ծրագրում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նաեւ առաջարկում է ուժեղացնել պայքարը կոռուպցիայի ու ստվերային շրջանառության դեմ, արդյունքում ապահովելով 600 մլն-ից մինչեւ 1 մլր դոլարի մուտք պետբյուջե, իսկ բնակչության մեկ շնչին բաժին հասնող ծախսերը ավելացնելով մինչեւ 200-300 դոլար։ Ապամենաշնորհականացման արդյունքում հնարավոր կլինի նաեւ նկատելիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի, գազի ու կոմունալ ծառայությունների գները։

Կուսակցության ծրագիրը նաեւ առաջարկում է նվազեցնել գործազրկության մակարդակը մինչեւ 10․4 տոկոս ու 140 հազար նոր աշխատատեղ ստեղծել, ընդ որում 110 հազար նվազագույն, 259 հազար՝ միջին աշխատավարձով, իսկ միջին կեսաթոշակն էլ պետք է 73 հազար դրամ կազմի։

Ծրագրի իրականացման արդյունքում կուսակցությունը խոստանում է 5 տարում մինչեւ 15 աստիճան կրճատել աղքատության մակարդակը։