Հայաստանի Կոմկուսը մարտի 5-ին իր նախընտրական քարոզչությունը սկսել է Տավուշի մարզից, կրկնելով Խորհրդային Կարմիր Բանակի ուղին։

NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Կոմկուսի Կոմկուսի Կենտրոնական կոմիտերի քարտուղար Երջանիկ Ղազարյանը նշել է, որ Կոմկուսի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները հետեւյալն են․ աշխատանք յուրաքանչյուրի համար, արժանավայել աշխատավարձ, անվճար ու որակյալ կրթություն, անվճար ու մատչելի առողջապահություն, բարեկեցիկ կյանք ու ապահովված ծերություն տարեց մարդկանց համար, անհոգ ու երջանիկ մանկություն երեխաների համար, երիտասարդ ընտանիքների ապահովում բնակարաններով, արդյունավետ տնետսություն, հասարակական բարիքների արդարացի բախշում, պետության գերակայություն ռազմավարական նշանակության ոլորտներում, ու ամենակարեւորը՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային խորացում մեր դարավոր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։

Հայաստանի Կոմկուսի կարգախոսն է «Հայրենիք, Աշխատանք, սոցիալիզմ»։

Իջեւանի շրջկենտրոնում հանդիպման ժամանակ, ըստ Երջանիկ Ղազարյանի, մարդիկ հիմնականում հավաստիացնում էին, որ չեն կարող այլեւս հանդուրժել ներկա իշխանությունը ու իրենց սոցիալ- տնտեսական խնդիրներն էին բարձրացնում։

Իջեւանից բացի Կոմկուսի ներկայացուցիչները նաեւ այցելել են Դիլիջան քաղաքն ու ծրագրում են Շամշադին այցելել։