«Ելք» դաշինքն իրավունքի գերակայություն է։ Այս մասին մարտի 5-ին, քարոզարշավի անցկացման նպատակով դրամահավաքի միջոցառման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 1-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է մտածի, որ իր հնարավորությունները մեկ այլ երկրի տարածքում ավելի լավը կարող են լինել, այլ պետք է ներդնի իր փողերը եւ իրականացնի իր գաղափարները Հայաստանի տարածում եւ հանրապետության ինստիտուտների միջոցով։

«Ելք» դաշինքը հավասար հնարավորությունների դաշինք է»,-հավելեց Մարուքյանը։