Հայաստանում հարցված քաղաքացիների 59,9 տոկոսն անպայման կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով փետրվարի 23-ից մարտի 2-ն անցկացված նախընտրական սոցոլոգիական հարցման արդյունքներով կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների մեկնարկային ցուցանիշները:
Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին անցկացվող առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվո՞ւմ են մասնակցել հարցին, հարցվածների 3 տոկոսը դժվարացել է պատասխանել: «7,1 տոկոսը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին միանշանակ չի մասնակցի: Հարցվածների 4,3 տոկոսը հավանաբար չի մասնակցի, իսկ 25,7 տոկոսը հավանաբար կմասնակցի»,- հավելեց Նավասարդյանը:




























