Ժամանակն է, որ ռազմավարական նշանակության օբյեկտները պետության սեփականությունը դառնան։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, հայտարարել է  ՀՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

«Մենք պետք է զարգացնենք ռազմական արդյունաբերությունը», - ընդգծել է Տաճատ Սարգսյանը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ ներդրումների միջոցով պետք է զարգանա նաեւ գիտությունը։