ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am, հրապարակվել է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը, ինչպես նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը: http://www.elections.am/
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ նշանակվող քաղաքացիներին, ձեռնարկի միջոցով ծանոթանալ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքին»,-ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ:


























