Անհրաժեշտ է սոցիալական արդարություն եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար հավասար պայմաններ ապահովել: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, հայտարարել է Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակում 2-րդ տեղն է զբաղեցնում:
«Մենք ընտրությունների ենք գնում հասարակության տնտեսական եւ հոգեւոր վերածննդին առավելագույնս նպաստելու նպատակով», -ընդգծել է նա՝ ներկայացնելով կուսկացության նախընտրական ծրագիրը:
Արտաքին քաղաքականության ոլորտում Կոմկուսի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ըստ Սաֆարյանի , հետեւյալն են. Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս անդամների հետ հետ ռազմա-քաղաքական կապերի ամրապնդում եւ զարգացում, ԵԱՏՄ, ինչպես նաեւ Չինաստանի ու բարեկամ այլ երկրների հետ շրջանակում առեւտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների ընդլայնում:


























