«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ քարոզարշավի առաջին իսկ օրվանից իշխանությունները փորձում են խոչընդոտել իրենց: Այսօր՝ մարտի 6-ին, Բերդում ընտրողների հետ հանդիպմանը մարդկանց սակավաթիվ լինելը հենց այսպես բացատրեց նա:

«Հենց առաջին օրվանից փորձում են մարդկանց ահաբեկել, որ մեզ հետ չգան հանդիպման: Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, որովհետեւ այլ ճանապարհ մենք չունենք, ժամանակ էլ չունենք, ռեսուրս էլ չունենք, որ վատնենք: Մեր պայքարը շարունակելու ենք անկախ ամեն ինչից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ Բերդում հանդիպումը մեկնարկեց շուրջ 30 րոպե ուշացումով եւ տեւեց մոտ 40 րոպե: Արմեն Մարտիրոսյանն ու Սեյրան Օհանյանը սակավաթիվ ընտրողներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը:
Հիշեցնենք, որ դաշինքն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Տավուշի մարզից: Վաղ առավոտյան նրանք հանդիպում են ունեցել սահմանամերձ Չինարիի բնակիչների հետ, իսկ մարտի 7-ին արդեն հանդիպելու են Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Դիլիջանի ընտրողների հետ: