«Ելք» դաշինքը առաջարկում է մի քանի հաջորդական քայլեր, որոնք կհանգեցնեն Արցախի անկախությանը։ Այս մասին հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների միջեւ բանավեճի ժամանակ, որը կայացել է մարտի 6-ին։

Դաշինքի պատկերացումով առաջին քայլը պետք է դառնա ռազմական հավասարակշռության վերակագնումը։ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Բանակը պետք է վերազինվի։

«Պարտադիր պետք է ցույց տանք, որ բանակը պատրաստ է հետ մղել սահմանի վրա ցանկացած հարձակում։ Իսկ ԱԳՆ-ն լավ կաներ աշխատեր, այլ ոչ թե բարդ պահին անհետանար, ինչպես ապրիլի 2-ին էր։ Մեն քայդպես էլ չհասկացանք, թե ուր է նախարարը ու նրա թիմը։ Մեր դիվանագիտությունը ձախողվել է։ Այդ մասին պետք է մտածել ու լուծել այդ հարցը։ Բանակն ու դիվանագիտությունը պետք է ձեռք ձեռքի տված լինեն։ Երկիրը պետք է ամրապնդվի ։Իսկ նրանք, ովքեր փորձում են կաշառել ընտրողներին, պետք է հավասարեցվեն դավաճաններին»,- տրամաբանորեն ամփոփեց կուսակցության ներկայացուցիչը։