Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, իհարկե, արդար չեն լինելու, բայց մենք կփորձենք քվեները պաշտպանել ընտրական տեղամասերում: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Համբարձում Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ ընտրողներին կաշառելու դեմ հնարավոր չէ միայն խոսքով պայքարել, քանի որ կաշառք տվողն ու ստացողը գործարք են կնքում:
«Գործող իշխանությունների ցինիզմն այնպիսի ատելություն է առաջացնում, որ մարդիկ այլեւս չեն հետաքրքրվում քաղաքական իրադարձություններով: Սրանք ամենախայտառակ ընտրություններն են՝ ընտրակաշառքի մասին բազմաթիվ հաղորդումներով: Իշխող Հանրապետական կուսակցությունը քարոզարշավ է սկսել՝ հայտարարելով երկրում լուրջ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Դա պարզապես ցինիզմ է»,- ընդգծեց Համբարձումյանը:



























