Ընտրական նոր համակարգը կարող է անակնկալներ մատուցել հենց իշխող Հանրապետական կուսակցությանը: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ շատ փոքրաթիվ երկրներում են այս համակարգը կիրառում: «Մեր հիմնական խնդիրը երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելն է: Այս հարցում ընդդիմությունն անելու շատ գործ ունի: Եվ մեր պահվածքից է կախված՝ կաշառքն ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ: Մենք փորձում ենք վերականգնել կուսակցությունների եւ քաղաքական համակարգերի նկատմամբ վստահությունը»,- նշեց Հարությունյանը:



























