Իրավապահները պետք է բացահայտեն և համապատասխան գնահատական տան Վանաձորի դեպքին: Այս մասին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառները պատռելուն:

«Այս ընտրություններում մեր ամենամեծ մրցակիցը հուսահատություն է: Հուսահատությունն զգացել է, որ խնդիրներ են առաջանում իր համար եւ սկսել է մեր պլակատները սեւացնել, իր երագներին բերելու համար: Բայց մենք իր երանգներ չենք տեղափոխվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ հուսահատությունը ոչ միայն իշխանությունն է, այլեւ նրա արբանյակ ուժերը:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ է սպասվում:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 7-ի անհայտ անձինք պատռել և փչացրել են դաշինքի նախընտրական քարոզչության պաստառները: