Եթե ժողովուրդը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին ընդառաջ չգա, կարող է շատ վատ բաներ լինել: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Չարենցավան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ եւ Եղվարդում, եւ Չարենցավանում դաշինքի ներկայացուևցիչների հետ հանդիպմանը մասնակցում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: Դաշինքի Չարենցավանի շտաբերից մեկի բակում Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը չարենցավանցիներին ներկայացրեցին Չարենցավան քաղաքի դաշինքի թեկնածուին, ապա ներկայացրեցին դաշինքի ծրագիրը:
Մինչ Արամ Մանուկյանը ներկայացնում է իրենց «խաղաղության ծրագիրը», Չարենցավանի կենտրոնում հավաքված տատիկներն ու պապիկները միմյանց ականջին քննարկում էին բանախոսներին: Արամ Մանուկյանը նկատեց իր հետ զուգահեռ խոսողներին եւ նկատողություն արեց. «Տղերք, ես ձեզ խնդրում եմ՝ զուգահեռ չենք խոսում… Բժշկի առաջարկած դեղատոմսը խաղաղությունն է եւ եթե ապրիլի 2-ին ժողովուրդը կգա մեզ ընդառաջ, շատ շնորհակալ կլինենք, եթե չգա, ուրեմն շատ վատ բաներ կկատարվեն»:






























