ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի իրավիճակը Սիրիայում ու Իրաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ-ն։

Վալերի Գերասիմովը, Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Խ․ Ակկարը ու ԱՄՆ ԶՈւ շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ, բանակային գեներալ Ջ․ Դանֆորդը մասնակցում են եռակողմ հանդիպման Անթալիա քաղաքում։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են անվտանգության հարցերը Սիրիայում ու Իրաքում։