Ինձ պետք չէ պատգամավոր աշխատել, ինձ պետք է իմ էրեխեքն այստեղ լինեն: Այսպես Աբովյան քաղաքում քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Քարոզարշավի երկրորդ օրը կոնգրեսականները այցելեցին Կոտայքի մարզ եւ հանդիպումներ ունեցան Եղվարդի, Չարենցավանի, Հրազդանի ընտրողների հետ: Վերջին կանգառը Աբովյան քաղաքն էր, որտեղ ամենամարդաշատ հանդիպումը կայացավ դաշինքի թեկնածուների հետ:
Աբովյանում էլ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ներկայացրեց դաշինքի խաղաղության ծրագիրը, հորդորեցին աբովյանցիներին քվեարկել խաղաղության գաղափարի օգտին:
«Մենք բարձրացրել ենք մի թեմա, որն ամենածանրն է արդեն 30 տարի՝ դա Ղարաբաղի հարցն է: Ես վստահ եմ, որ խորհրդարանի թիվ մեկ թեման լիելու է խաղաղության թեման: Նույնսիկ վտանգելով մեր ռեյտինգը, մենք խոսում ենք տհաճ թեմայի մասին: Մենք չենք եկել քարոզելու, եկել ենք, որ մեր խոսքը փոխանցեք ձեր հարեւանին, բարեկամին: Դուք պետք է դառնաք խաղաղության առաքյալները: Դուք եղեք մեր գաղափարի առաքյալները, ով կընտրի, ով կհայհոյի, իր գործն է: Ինձ պետք չէ պատգամավոր աշխատել, ինձ պետք է իմ էրեխեքն այստեղ լինեն: Հրանտ Մաթեւոսյանն ասում է՝ ես հայն էնքան հեշտ է ռուս դառնում: Խաղաղության ծրագիրը հասկացողի համար է, 5000 դրամանոցին ի՞նչ բացատրեմ… Մեր թիմն ամենաինտելեկտուալն է, չկա մի քաղաքական ուժ, որ մեր թիմի կեսի չափ էլ լինի»,- ասաց Արամ Մանուկյանը:
Լեւոն Զուրաբյանն էլ իրեն համեմատեց Թումանյանի հետ. «Ամբողջ Հայաստանով Հովհաննես Թումանյանի պես խաղաղության քարոզ ենք անում»:































