«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կանանց շնորհավորել է մարտի 8–ի կապակցությամբ եւ ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բաղդասարյանը մարտի 8–ին հանդիպել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը սկսվել է փոքրի անակնկալով՝ ծաղիկներով։
«Այստեղ տղամարդ ենք ես եւ օպերատորները», -հանդիպումը բացելով՝ կատակել է Բաղդասարյանը։ Նա կանանց շնորհավորել է տոնի կապակցությամբ եւ ամենայն բարիք մաղթել։
«Այժմ մի փոքր քաղաքականության մասին», - թեման փոխել է Արթուր Բաղդասրայանն ու անցել կուսակցության նախընտարական քարոզարշավի ծրագրի դրույթներին։
Նա հիշեցրել է, ո կուսակցությունը կողմ է գենդերային իրավահավասարությանը, որի վկայությունն են հանդիսանում կուսակցության նախաձեռնած օրենքները։ Գյուղաբնակների օրինակով՝ Բաղդասարյանը խոսել է նաեւ գյուղացիների խնդիրների մասին՝ ցածր աշխատավարձի, ջրի բարձր գնի։ Բաղդասարյանը շոշափել է ընտանեկան բռնության խնդիրները, սոցիալական խնդիրները՝ որպես ամուսնալուծությունների աճող թվի պատճառ։ Նա չի մոռացել խոսել նաեւ պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու անհրաժեշտության մասին։


























