«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ մշտապես գտնվում է կանանց բարերար ազդեցության ներքո:
Նախընտրական արշավի ընթացքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչերի հետ հանդիպման ժամանակ Բաղդասարյանը, ի պատասխան հարցին՝ իր կյանքում կանայք ի՞նչ քաղաքականություն են թելադրում, նշեց. «Ես երկու կանանց միջեւ եմ նստած: Եվ մշտապես գտնվում եմ կանանց ազդեցության ներքո: Ինձ այստեղ հուշում են՝ լավ իմաստով: Իսկ կանանց ազդեցությունը կարող է այլ լինել»:
Նրա խոսքով՝ կանայք քաղաքականության մեջ հաշտություն են բերում, տղամարդկանց ստիպում են զուսպ լինել: Այնտեղ, որտեղ կանայք կան, երջանկություն է տիրում: Կինը քաղաքականությանը մեծ ուժ եւ որակ է հաղորդում: Հաղթանակն անհնար է առանց կանանց, իսկ պայքարող կանայք ուժ են, կարծում է Բաղդասարյանը: Նա նաեւ ներկայացրեց կուսակցության ներկա կին թեկնածուներին:
Դրանից հետո Բաղդասարյանը դահլիճը լքեց՝ կանանց թույլ տալով միջոցառումը շարունակել:


























