«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հաղթանակ է մաղթում «Ելք» դաշինքին եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Այս մասին Պողոսյանն ասել է մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ այնտեղ կան երիտասարդներ, որոնք կարող են դեպի լավը փոփոխությունների հասնել: Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ ինքը հակված չէ շարունակել քաղաքական գործունեությունը: Պողոսյանի կարծիքով՝ քաղաքական կուսակցությունները դեռեւս ընտրողներին չեն ներկայացնում իրենց ծրագրերում ամենակարեւորը: «Նրանք չեն ասում, թե ինչպես են պատկերացնում արցախյան հարցի կարգավորումը առաջիկա 5 տարում, չեն ասում, թե ինչպիսի դասեր են քաղել ապրիլյան իրադարձություններից», - հստակեցրել է Թեւան Պողոսյանը:



























