Կովկասյան տարածաշրջանը չի կարող դիտարկվել առանց Թուրքիայի հետ Հունաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հաշվի առնելու: Այս մասին մարտի 10-ին Երեւանում տեղի ունեցած Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Ի պատասխան Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին հարցին՝ նախարարը հիշեցրեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի նախագահի նախաձեռնությունը: «Սակայն Թուրքիան հրաժարվեց համաձայնությունների կատարումից, չնայած ստորագրված արձանագրություններին: Փաստորեն, անտեսեց միջազգային հարաբերությունների կարեւորագույն սկզբունքը՝ հարգել համաձայնությունները: Հայաստանը առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման համար բաց է: Հույս ունենք, որ Թուրքիան նույնպես կսկսի այդպես մտածել եւ հարգել ուրիշ երկրների հետ ձեռք բերած համաձայնությունները»,- նշեց նախարար: